Գամալեայի կենտրոնում բացատրել են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները հնարավոր չէ արագացնել

22:43   29 Սեպտեմբեր 2020    305

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումները հարկ է արագացնել, սակայն դա առայժմ հնարավոր չէ:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ճիշտ է պատվաստումներն արագացնելու մասին առաջարկությունը, բայց առայժմ դա չի կարելի անել, քանի որ թողունակությունը սահմանափակված է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ Մոսկվայում այժմ օրական պատվաստում են 500-600 մարդու, COVID-19-ի դեմ արդեն հասցրել է պատվաստում ստանալ ավելի քան 5 հազար մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 33 մլն 273 հազար 720 մարդ, վարակվելուց հետո ապաքինվել է 23 մլն 56 հազար 480 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զոհերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Ռուսաստանում հայտնաբերվել է 1 մլն 159 հազար 573 վարակված, նրանցից 945 հազար 920-ը ապաքինվել են, 20 հազար 385 մարդ՝ մահացել: Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ մշակել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Մասնագետները քանիցս ընդգծել են, որ բոլոր կամավորների (18-ից մինչեւ 60 տարեկան) մոտ պատվաստանյութի փորձարկումները մշակել են SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բարձր տիտրեր, նրանցից ոչ ոքի մոտ լուրջ բարդություններ չեն դիտվել: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները