ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան. Զախարովա

23:00   29 Սեպտեմբեր 2020    445

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար մեխանիզմներ կան, իսկ Մոսկվայի դերն այդ գործում բավականին ակտիվ է:

Այս մասին Զախարովան ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհրաժեշտ է խնդրի ընդհանուր լուծումներ գտնել, մեխանիզմներ կան: Մեր դերը ինչպես որպես միջնորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, այնպես էլ որպես հարևանի, ինչպես նաև որպես և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ ընդհանուր պատմություն ունեցող պետության, բավականին ակտիվ է այս հարցում»,- շեշտել է Զախարովան:

Դիվանագետը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա հակամարտության կարգավորման և ոչ թե դրա սրման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները