Պոմպեո. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Եվրոպան կախված չլինի Ռուսաստանից եւ «Գազպրոմ»-ից

23:18   29 Սեպտեմբեր 2020    445

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կայանում է նրանում, որ ամբողջ Եվրոպան ընդլայնի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորություններն ու կախված չլինի Ռուսաստանից եւ «Գազպրոմ»-ից:

Այս մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա լավ չէ, դա անվտանգ չէ, քանի որ ռիսկեր է ստեղծում: Անկեղծ ասած՝ այդ դեպքում մարդիկ ավելի շատ են վճարում իրենց տունը տաքացնելու համար»,-ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ միայն հայտարարում է, որ չի ընդունում «Հյուսիսային հոսք-2»-ը, այլ նաեւ աշխատում է տարածաշրջան բնական գազի մատակարարման համար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները