Թագաժառանգ արքայազն Նավաֆը Քուվեյթի նոր էմիր է նշանակվել

23:30   29 Սեպտեմբեր 2020    361

Քուվեյթի նոր էմիր է դարձել թագաժառանգ արքայազն Շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահը:

Այս մասին ասվում է երկրի նախարարների խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը կառավարության կաբինետի արտակարգ նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Քուվեյթի 91-ամյա էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահի մահվան մասին: Հայտարարության մեջ Նախարարների խորհուրդը նշում է, որ նա մահացել է ԱՄՆ-ում Քուվեյթի ժամանակով ժամը 16:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էմիրի մահվան կապակցությամբ ամբողջ էմիրությունում 40-օրյա սուգ է հայտարարվել, երեք օրով իջեցվել են ազգային դրոշները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները