ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

23:48   29 Սեպտեմբեր 2020    314

ԵՄ անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի` եվրոպական առաջնորդներին ուղղված հրավերում:

«Հանդիպման ավարտին մենք կքննարկենք մեր ուշադրությունը պահանջող արդի հարցեր, մասնավորապես` Բելառուսում տիրող իրավիճակը, Ալեքսեյ Նավալնու թունավորումը եւ ղարաբաղյան սրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները