Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության նախագահը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին

00:26   30 Սեպտեմբեր 2020    405

Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության նախագահ Շեֆիկ Ջաֆերովիչը նամակ է հղել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես հայտում է Hayatsk.info-ն, նամակում ասվում է.

«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ վճռականորեն դատապարտում եմ հայկական հրետանային հարձակումները, որոնք հանգեցրել են՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության սրմանը:

Բոսնիա և Հերցեգովինայի պետությունը, որը շատ սերտ բարեկամական կապեր ունի Ադրբեջանի Հանրապետության հետ, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հուսով եմ, որ ամբողջ տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող զինված առճակատումները կավարտվեն որքան հնարավոր է շուտ, և հակամարտությունը խաղաղ լուծում կստանա բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոսնիա   Հերցեգովինա  


Վերնագիրի այլ պիտակները