ՄԱԿ ԱԽ-ն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

09:30   30 Սեպտեմբեր 2020    272

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Այս մասին լրագրողներին ասել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին երեքշաբթի տեղի ունեցած փակ խորհրդակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ ԱԽ անդամներն աջակցում են հակամարտության կողմերին հղած գլխավոր քարտուղարի կոչը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու եւ առանց հապաղելու բանակցություններին վերադառնալու մասին»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՄԱԿ ԱԽ փակ հանդիպումները նախատեսում են ԱԽ միայն 15 երկրների մասնակցությունը։ Աբարին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Խորհուրդը հանդիպում կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կխոսենք երկու դեսպաննների հետ, որպեսզի նրանք փոխըմբռնման հանգեն»,- տեղեկացրել է Աբարին։ «Խորհրդի անդամները խորապես դատապարտել են ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկանց մահվան»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները