Թուրքիայի փոխնախագահը զանգահարել է Ադրբեջանի վարչապետին

09:08   30 Սեպտեմբեր 2020    307

Սեպտեմբերի 29-ին՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքտայը զանգահարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ը՝ վկայակոչելով Նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը, հեռախոսազրույցի ընթացքում փոխնախագահ Ֆուաթ Օքտայը ասել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և պատրաստ է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել՝ Հայաստանի ագրեսիան կանխելու և օկուպացված հողերը ազատագրելու հարցում:

Վարչապետ Ալի Ասադովը երախտագիտություն է հայտնել՝ բոլոր մակարդակներում Թուրքիայի ղեկավարության կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար:

Վարչապետ Ալի Ասադովը և փոխնախագահ Ֆուատ Օքտայը՝ հեռախոսազրույցի շրջանակներում քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները