Հայերի կողմից Թերթերի ուղղությամբ արձակված արկի արդյունքում 7 քաղաքացիական անձ է վիրավորվել

09:37   30 Սեպտեմբեր 2020    314

Ագրեսիվ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, Հայաստանի զինված ուժերը ծանր հրետանային համակարգերից շարունակում են ինտենսիվ գնդակոծել՝ բնակավայրերը, տարածաշրջանային և գյուղական կենտրոնները, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ բնակելի շենքերը, հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, դպրոցները, մանկապարտեզները, վարչական շենքերը, պետական հաստատությունները, տնտեսական նշանակության տարածքները:

2020 թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 08: 00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի կողմից Թերթեր քաղաքի հերթական ինտենսիվ գնդակոծության հետ կապված՝ պետական հիմնարկների վարչական շենքերի մոտ հրետանային արկի ընկնելու արդյունքում 7 հոգի ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են, ինչպես նաև զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին:

Ներկայումս դատախազության աշխատակիցները մարտական պայմաններում իրականացնում են բոլոր հնարավոր քննչական օպերատիվ միջոցառումները, և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ պարզելու վիրավորների ստացած վնասվածքների ծանրությունը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված վնասի չափը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները