Քուվեյթի նոր Էմիրը երդում Է տվել խորհրդարանի առջեւ

13:33   30 Սեպտեմբեր 2020    258

Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում Է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջեւ՝ որպես երկրի նոր տիրակալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

83-ամյա գահաժառանգ այքայազնը սեպտեմբերի 29-ին Էմիր Է հայտարարվել Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի մահվանից հետո, որը մահացել Է ԱՄՆ-ում, որտեղ հուլիսից բուժում Էր անցնում: Արդեն այն ժամանակ պետության ղեկավարի հոսպիտալացման կապակցությամբ նրա խորթ եղբայր գահաժառանգ արքայազն Նավաֆն օժտվել Էր մի շարք իշխանական լիազորություններով:

Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ գահաժառանգը տիրակալի մահվանից հետո ավտոմատ կերպով դառնում Է Էմիր, բայց ամբողջ իշխանությունն ընդունում Է լոկ խորհրդարանի առջեւ երդում տալուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները