«Ադրբեջանն ի վիճակի է միայնակ ազատագրել իր հողերը». Չավուշօղլու

15:21   30 Սեպտեմբեր 2020    285

Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Արդյո՞ք այս ջանքերն արդյունք տվեցին: Ո'չ: Միջազգային հանրությունը վճռականություն ցուցաբերե՞լ է այս հակամարտությունը լուծելու հարցում: Ո'չ: Այս ամենի բացակայության պայմաններում Հայաստանը ավելի համարձակ դարձավ իր ագրեսիվ քաղաքականության մեջ և շարունակեց իր գրոհները: Միջազգային հանրությունը պետք է որոշվի, եթե ցանկանում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Հակամարտությունը դադարեցնելու կոչ անողներն արդյո՞ք Հայաստանին ասում են, որ հեռանա գրավյալ տարածքներից: Ո'չ, չեն ասում! Սա ճիշտ մոտեցում չէ:

Այս կարծիքը «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ ժամանակն է լուծել հակամարտությունը, նախարարն ասաց. «Խնդիրը դիվանագիտորեն չի լուծվել: Ադրբեջանը ցանկանում է ազատել իր հողերը օկուպացիայից և կռվում է իր տարածքում:

Ադրբեջանն ասում է, որ ես ազատագրում եմ իմ երկիրը օկուպացիայից, և որ այլ պետություններ չպետք է խառնվեն»:
Ընդգծելով, որ Ադրբեջանը լայն պաշտպանական կարողություններ ունի, նախարարն ասել է, որ Թուրքիան համագործակցում է պաշտպանական արդյունաբերության և ռազմական ոլորտում այլ երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ:
Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրները պայմանավորվածություններ ունեն պաշտպանական ու ռազմական արդյունաբերության ոլորտում: Այսօր Ադրբեջանն ուժ ունի, և ի վիճակի է միայնակ ազատագրել իր հողերը: Բայց որտեղ և, ինչպես Ադրբեջանը կցանկանա աջակցություն, Թուրքիան դա կանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները