Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել

15:40   30 Սեպտեմբեր 2020    275

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել:

Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչին:

90 րոպե տեւած դեբատների ժամանակ թեկնածուները կտրել են միմյանց խոսքը, իսկ մոդերատորը՝ Fox News-ից Քրիս Ուոլեսը, հնարավորինս փորձել է վերահսկել դեբատների ընթացքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հաղթել է: Անկեղծ ասած՝ այդ դեբատները երկրում կոնֆուզի զգացողություն առաջացրեցին»,-ասել է Սկարամուչին:

Թրամփի եւ Բայդենի միջեւ եւս 2 դեբատ է ծրագրվում հոկտեմբերի 15-ին եւ 22-ին:

Սկարամուչիի խոսքով՝ ամերիկացիներն ավելի լավ չեն ապրում, քան 4 տարի առաջ: Չնայած նրան, որ Թրամփին չի կարելի մեղադրել պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամի մեջ, նրա խոսքով, «Թրամփին կարելի է մեղադրել նրա համար, որ նա չի կարողանում հաղթահարել այն»:

Նա հավելել է, որ Բայդենն ավելի համակրելի ֆիգուր է, քան Թրամփը: «Կարծում եմ՝ Բայդենը կհաղթի»,-նշել է Սկարամուչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները