Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել կարանտինի ժամանակ բողոքի ցույցերի սահմանափակմանը

18:03   30 Սեպտեմբեր 2020    284

Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) սեպտեմբերի 30-ին հավանություն Է տվել այն օրենքին, որը նախատեսում Է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ մտցնելու հնարավորություն՝ ցույցեր անցկացնելիս:

Այդ մասին հաղորդել Է The Times of Israel հրատարակությունը:

Օրենքը երկրի կառավարությանն օժտում Է բողոքի ակցիաներին մասնակցելու համար երկրի բնակիչներին իրենց տնից մեկ կիլոմետրից ավելի հեռանալն արգելելու իրավունքով, ինչպես նաեւ փողոցներում հավաքների մասնակիցների առավելագույն թվաքանակը սահմանափակում Է մինչեւ 20, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրատարակությունը նշում Է, որ այդ օրենքը, մասնավորապես, վերաբերելու Է բողոքի ամենշաբաթյա ակցիաներին, որոնք երկրի բնակիչները կազմակերպում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մոտ: Սեպտեմբերի կեսերին Իսրայելում համազգային կարանտինի ռեժիմ Էին սահմանել կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պատճառով: Ենթադրվում Է, որ այն կգործի մինչեւ հոկտեմբերի 10-ը երեք ազգային տոների ժամանակ:

Բնակիչները պետք Է մնան տնից մեկ կիլոմետր շառավղով հեռավորությամբ, իսկ բոլոր մասնավոր ձեռնարկությունները փակվելու են, բացի նրանցից, առանց որոնց չի կարելի ապրել:

Նախօրյակին՝ սեպտեմբերի 29-ին, առողջապահության նախարար Յոել Էդելշտեյնը հայտարարել Է, որ հայտարարված լոքդաունն ավարտվելուց հետո հոկտեմբերի 10-ին բոլոր սահմանափակումները միանգամից չեն վերացվելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները