Կորոնավիրուսային համավարակը մարդկանց կենսամակարդակին հասցնում է անդառնալի հարվածներ․ Արժույթի միջազգային հիմնադրամ

10:54   14 Հոկտեմբեր 2020    326

Կորոնավիրուսային համավարակի բերած ճգնաժամը անդառնալի հարվածներ է հասցնում մարդկանց կենսամակարդակին ամբողջ աշխարհում, եւ պետությունները տնտեսական վնասները հաղթահարելու համար, հնարավոր է սկսեն հարուստների եւ ընկերությունների հարկերը բարձրացնել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

«Արտադրության անընդհատ անկումը նշանակում է, որ ավելի լուրջ հարված է հասցվում կենսամակարդակին, քան սպասվում էր համավարակի սկզբում։ Բացի վերջին երկու տասնամյակում աղքատության մակարդակի կտրուկ աճից, խորանալու է նաեւ անհավասարությունը»,- ասված է ԱՄՀ կայքում հրապարակված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

Ընդ որում, ճգնաժամից վերականգնման պրոցեսը լինելու է երկարատեւ, նյարդային եւ անորոշ։ Համավարակը լուրջ սպիեր է թողնելու համաշխարհային տնտեսության վրա՝ աշխատատեղերի կորստի, սնանկացումների տեսքով, իսկ տնտեսության ամբողջական սեկտերներ դառնալու են անկենսունակ։ Հարկ է լինելու հարմարվել այն իրականությանը, որ սնանկությունների թիվն ավելանալու է, ուղեւորությունների թիվը կրճատվելու։ Սա բերելու է արտադրության կրճատման նույնիսկ համավարակի թուլացումից հետո, իսկ այն երկրները, որոնք խիստ կախված են տուրիզմից եւ հումքից, առավել բարդ վիճակում են հայտնվելու։

Այս տարի գլոբալ տնտեսական աճը լինելու է բացասական՝ -4,4 տոկոս եւ կլինի վատթարագույնը՝ 1930-ականների Մեծ Դեպրեսիայից ի վեր։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այս տարի նվազելու է 5,6 տոկոսով։ Արդեն հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 4 տոկոսով։ Սակայն արտադրությունների վերականգնումը կլինի ավելի դանդաղ, քան սպասվում էր համավարակի սկզբում։ Ընդհանուր առմամբ, երկարատեւ հարվածը զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար կկազմի նրանց ազգային եկամտի 3,5 տոկոսը, իսկ ձեւավորվող շուկայական տնտեսություն ունեցողների համար՝ 5,5 տոկոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները