Բիթքոինի արժեքը նվազում է

17:27   14 Հոկտեմբեր 2020    302

Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը չորեքշաբթի նվազում է սեպտեմբերից սկսած աճի առավելագույն նիշին հասնելուց հետո, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

CoinMarketCap պորտալի տվյալների համաձայն, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 0,65 տոկսով՝ հասնելով մինչեւ 11 412 դոլարի։ Կրիպտոարժույթի վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 0,86 տոկոսով՝ հասնելով մինչեւ 11 409 դոլարի։ Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի շուրջ 58,3 տոկոսը։

Երեքշաբթի կայացած սակարկությունների ժամանակ կրիպտոարժույթի արժեքը սեպտեմբերի 2-ից սկսած առաջին անգամ հասել էր 11 700 դոլար նիշին, սակայն այնուհետեւ աճի տեմպերը դանդաղել էին, ապա անցել նվազման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները