Ոսկին թանկանում է կորոնավիրուսի մասին նորությունների ֆոնին

17:15   14 Հոկտեմբեր 2020    364

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գներն աճում են` նախորդ անկումից հետո ճշգրտման շրջանակներում եւ Johnson & Johnson-ի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների դադարեցման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է Prime-ը:

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում աճել է 0.19 տոկոսով կամ 3.55 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1898.2 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.38 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.21 դոլար:

Երեքշաբթի ոսկու գինն ընկել էր 1.7 տոկոսով` համաշխարհային շուկաներում ռիսկային տրամադրությունների աճի ֆոնին` ԱՄՆ-ի տնտեսությանն աջակցության նոր փաթեթի ընդունման հույսերի պահպանման լույսի ներքո:

Շտկման գործոնից բացի, չորեքշաբթի ոսկու գների բարձրացմանը նաստում են նաեւ լուրերն ամերիկյան Johnson & Johnson ընկերությունից: Ընկերությունը կամավորի մոտ անհայտ հիվանդության պատճառով կասեցրել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի դեղաչափերի տրամադրումը փորձարկման մասնակիցներին: Ընկերությունը հույս ունի առաջիկա օրերին պարզել` արդյոք այն կարող է վերսկսել փորձարկումները:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի աճն ամբողջ աշխարհում եւ պատվաստանյութերի փորձարկումների կասեցումն օժանդակ գործոններ են ոսկու համար, որն ավանդաբար անվտանգ ակտիվ է համարվում:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները