Կիրակի օրվանից Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է․ Ռոհանի

16:09   14 Հոկտեմբեր 2020    283

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ժամանակ շնորհավորել է իրանցիներին զենքի գնել-վաճառելու՝ տասը տարվա պատժամիջոցների ավարտի կապակցությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Իրանի պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ Ռոհանիի՝ այս արդյունքը գրացվել է ԱՄՆ-ի դեմ 4 տարվա պայքարի ընթացքում, և զենքի էմբարգոն չեղարկելը նաև իրանցի դիվանագետների ջանքերի արդյունքն է:

«Կիրակի օրվանից Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է», - հայտարարել է Իրանի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները