Թաիլանդը հայտնել է մեկ ամսում կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքերի մասին

12:28   17 Հոկտեմբեր 2020    415

Թաիլանդի COVID-19-ի ղեկավարման կենտրոնից հայտնել են ամբողջ մեկ ամսում երկրում կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին երկու դեպքերի մասին:

Նշվում է, որ COVID-19 է հայտնաբերվել Բիրմայի (Մյանմար) սահմանին բնակվող բիրմացիների մոտ, որտեղ վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։

Վարակված բիրմացիներին թեստավորել են հոկտեմբերի 13-ին։ Նրանց մոտ ախտանիշներ չեն եղել, սակայն թեստի արդյունքները դրական էին։

Թաիլանդում կորոնավիրուսի ներքին փոխանցման վերջին դեպքը գրանցվել էր սեպտեմբերի վերջին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները