Թրամփը Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմ է մտցրել

13:24   17 Հոկտեմբեր 2020    343

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմ է մտցրել։

«Հենց նոր հեռախոսով խոսում էի Դոնալդ Թրամփի հետ, որը հավանություն տվեց մասշտաբային աղետի ռեժիմին։ Ես շնորհակալ եմ նրա արագ արձագանքի համար»,- գրել է նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նյուսոմն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ ԱՄՆ նախագահին է դիմել նահանգում ավերիչ բնական հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմին հավանություն տալու խնդրանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները