Հնդկաստանը հաջողությամբ է անցկացրել սեփական արտադրության «Փրիթհվի-2» բալիստիկ հրթիռի փորձարկումները

13:40   17 Հոկտեմբեր 2020    271

Հնդկաստանը օրվա գիշերային ժամերին անցկացրել է սեփական արտադրության «Փրիթհվի-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումները։

Շաբաթ Hindustan Times պարբերականը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ հրթիռի արձակումը կատարվել է ուրբաթ երեկոյան Օդիշա արեւելյան նահանգի հրաձգարանից։

Պարբերականի տեղեկություններով՝ փորձարկումներն անցկացրել է Ռազմավարական ուժերի հրամանատարությունը։ Թռիչքը կատարվել է Բենգալյան նեղուցի երկնքում։ Սա վերջին շրջանում արդեն երկրորդ գիշերային արձակումն է․ նախորդը տեղի էր ունեցել սեպտեմբերին, հայտնել են աղբյուրները։ Նրանք նշել են, որ փորձարկումները հաջող են անցել։

Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ «Փրիթհվի-2»-ը փոքր հեռահարության միաստիճան հեղուկային հրթիռ է, որը կարող է խոցել մինչեւ 250-350 կմ հեռավորությամբ թիրախները։ Մեկնարկը կատարվում է արձակման շարժական կայանքից։ Հրթիռը կարող է տանել տարատեսակ մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները