Փարիզի արվարձանում սպանել են ուսուցչի: Մակրոնը կատարվածն ահաբեկչություն Է որակել

14:15   17 Հոկտեմբեր 2020    478

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 16-ի երեկոյան եղել է մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանի ահաբեկչական գործողության վայրում, որի զոհ է դարձել դպրոցի ուսուցիչը: Պետության ղեկավարը աջակցություն եւ համերաշխություն է հայտնել սպանված՝ պատմության ուսուցչի գործընկերներին:

Հարձակումը կատարվել է հոկտեմբերի 16-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 17:00-ին Կոնֆլան Սենտ Օնորին ոչ մեծ քաղաքում: Դանակով զինված չարագործն ուսուցչի վրա է հարձակվել դպրոցի մոտ, կտրել է նրա կոկորդը: Նա այնուհետեւ փորձել է սպառնալ վայր ժամանած՝ ոստիկանության պարեկին, բայց գնդակահարվել է:

Քննիչներն սպանությունը կապում են մանկավարժի պրոֆեսիոնալ գործունեության հետ: Ինչպես հայտնի է դարձել հոկտեմբերի 5-ին խոսքի ազատությանը նվիրված դասի ժամանակ ուսուցիչն աշակերտներին ցուցադրել է Մուհամեդ մարգարեի վրերաբերյալ ծաղրանկարներ: Դրանից հետո դասատուն սկսել է սպառնալիքներ ստանալ իր դասարանի աշակերտների ծնողներից եւ գանգատ է ուղարկել ոստիկանության կոմիսարիատ:

Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե հարձակվողն է եղել արդյոք գլխատված զոհի լուսանկարի հեղինակը, որը հրապարկվել է Twitter-ում, իսկ այնուհետեւ արագ հանվել: Այդ նկարի տակ հրապարակվել է սպառնալիքներով ուղերձ Ֆրանսիայի ղեկավարի հասցեին:

Գիշերային ժամերին ոստիկանությունը մի շաք խուզարկություններ է կատարել ահաբեկչի հարազաների բնակարաններում, որոնց ընթացքում իրավապահները պլանավորել են առգրավել հեռախոսներ եւ տեխինկա, հասկանալու համար, թե ահաբեկչությունից առաջ վերջին ժամերն ինչպես է անցկացրել կասկածյալը: Իրավակարգի ուժերի աշխատակիցները ձերբակալել են չորս մարդու, այդ թվում մեկ դեռահասի: Նրանք բոլորը կալանքի տակ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները