Գյանջայի ուղղությամբ արձակված հրթիռը վնասել է Ադրբեջան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը

13:37   17 Հոկտեմբեր 2020    649

Հոկտեմբերի 17-ին ադրբեջանա-վրացական էլեկտրահաղորդման գիծը վնասվել է հայկական զինված ուժերի հրթիռային հարվածների արդյունքում:

«Ազերէներժի» ԲԲԸ-ից Hayatsk.info-ին հայտնել են, որ չնայած Մինգեչևւիրի էլեկտրակայաններին ուղղված հրթիռները ոչնչացվել են օդում, Գյանջայի ուղղությամբ հարվածը վթարի է հանգեցրել միջազգային նշանակության 500 կՎ Սամուխ-Գարդաբանի օդային էլեկտրագծին:

24 ժամյա ծառայություն մատուցող «Ազերէներժի» ԲԲԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրին Ադրբեջանից Վրաստան էլեկտրահաղորդման գծի վթարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գյանջա  


Վերնագիրի այլ պիտակները