Հուլուսի Աքար. «Հայաստանը շարունակում է ռազմական հանցագործությունները»

13:24   17 Հոկտեմբեր 2020    370

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել:

Ըստ «Anadolu» գործակալության, Աքարը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է իր ռազմական հանցագործությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրք նախարարը ասել է, որ նրանք, ովքեր հրադադարի ռեժիմի կոչ են անում և քննարկումներ են անցկացնում, շարունակում են հեռվից վերահսկել Հայաստանի հանցագործությունները:

Աքարը շնորհավորել է իր գործընկերոջը նաև Ֆուզուլիի ազատագրման և երկու հայկական Սու -25 ռազմական ինքնաթիռների խոցման կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները