Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 7.43 միլիոնի

14:58   17 Հոկտեմբեր 2020    298

Հնդկաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ հասել է 7.43 միլիոնի։

Նշվում է, որ վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 62 212 դեպք։

Ընդ որում՝ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակման ակտիվ դեպքերի թիվը կազմում է 800 հազարից ոչ պակաս, ինչը զգալի ձեռքբերում է։

Հնդկաստանը կորոնավիրուսով վարակումների դեպքերի թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։

Մտավախություն կա, որ Հնդկաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը կարող է դառնալ է՛լ ավելի տագնապահարույց երկրում փառատոների սեզոնի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները