Մոսկովյան օդանավակայանում բախվել են օդանավն ու մեքենան

16:24   17 Հոկտեմբեր 2020    334

Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում բախվել են ծառայողական ավտոմեքենան եւ օդանավը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով 10,30-ին։

Օդանավը Մոսկվա էր ժամանել Նովոսիբիրսկից եւ օդանավակայանի տարածքում վարման ժամանակ բախվել է շարժակազմային սնունդ տեղափոխող ավտոմեքենայի հետ։ Տուժածներ չկան։ Օդանավի բոլոր ուղեւորները տեղափոխվել են այլ օդանավ։ Սկսվել է ստուգում միջադեպի առնչությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկով  


Վերնագիրի այլ պիտակները