«Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչև վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար

16:39   17 Հոկտեմբեր 2020    307

«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչև վերջ:

Այս պնդումով հանդես է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը «Redaktionsnetzwerk Deutschland» (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 17-ին։

«Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչև վերջ: Հարց է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել Է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել է. «Մեր Էներգետիկական քաղաքականության և Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:

Մաասը նաև հայտարարել է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում է նա: Մաասը հավաստել է, որ «ապագայում Էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք է հետևի եվրոպական պատասխանը»:

«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբաիայի շուրջը բեռլինյան գործընթացում և Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն է պատերազմերի դադարեցման համար»,- նշել Է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել է Մաասը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-հոսք  


Վերնագիրի այլ պիտակները