Պակիստանի ԱԳՆ. Փաշինյանի ասածը սուտ է

18:40   17 Հոկտեմբեր 2020    514

Մենք ամբողջովին մերժում ենք այն անհիմն ու անտեղի հաղորդումները, թե իբր Պակիստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի շրջանում կռվում են ադրբեջանական բանակի հետ:

Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ խոսնակ Զահիդ Հաֆիզ Չաուդրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իբր Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները կռվում են ադրբեջանական բանակի կողքին: Մենք դա ամբողջովին մերժում ենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները