Ուկրաինայի դեսպանատունը դատապարտեց Գյանջայի հրթիռակոծումը

18:58   17 Հոկտեմբեր 2020    478

«Ադրբեջանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը խստորեն դատապարտում է ադրբեջանական Գյանջա քաղաքի հերթական հրթիռակոծումը, որի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, ինչպես նաև ավերվեց նրանց տները»:

Այս մասին հայտարարել է դեսպանատունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների դեմ ցանկացած հարձակում անհիմն է, և դրանք պետք է անհապաղ դադարեցվեն: Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», - նշվել է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինայի-դեսպանատուն  


Վերնագիրի այլ պիտակները