Եվրոպական տնտեսության համար «մութ դեժավյու» ժամանակներ են եկել

19:28   17 Հոկտեմբեր 2020    253

Եվրոպական տնտեսությունը հազիվ է սկսել շնչել ժամանակակից պատմության ամենակտրուկ ռեցեսիայից հետո: Սակայն կորոնավիրուսի բռնկումը այս ամիս ծանր հարված է հասցրել հավանական շրջադարձին, որը պետք է հանգեցնի տնտեսության վերականգնմանը՝ աշխատատեղերի կրճատումից եւ սնանկության շարքից հետո, գրում է Fox Business-ը:

Նոր սահմանափակումների պատճառով հարված է հասցվել բարերին, ռեստորաններին եւ մի շարք այլ բիզնեսների այն դեպքում, երբ հուսահատ քաղաքական գործիչները հաղթահարում են կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գարնանը մոլեգնող համավարակը ապրիլ-հուլիս ամիսներին հանգեցրել է եվրո օգտագործող 19 երկրների ՀՆԱ-ի 11,8% անկման՝ նախորդ երեք ամիսների համեմատ: Համավարակի ընթացքում շուրջ 1,5 միլիոն մարդ պաշտոնապես գրանցվել է որպես գործազուրկ:

Չնայած նոր սահմանափակումներն այնքան խիստ չեն, որքան գարնանը ներդրվածները, դրանք խարխլում են տնտեսությունը, որն արդեն անկում է ապրում:

Շատ եվրոպացիների համար եկել է անընդհատ դեժավյուի շրջան։

Մասնագետների կարծիքով, համաշխարհային տնտեսության ընթացքը կախված է առողջապահական ճգնաժամից՝ այն կսկսի վերականգնվել միայն այն դեպքում, երբ համավարակը վերահսկողության տակ առնվի:

Այնպիսի երկրներ, ինչպիսին է Չինաստանը, որոնք խուսափել են կորոնավիրուսի երկրորդ ալիքից, ինչպես Եվրոպայում է, ավելի լավ արդյունքների են հասնում տնտեսական ասպարեզում:

ԱՄՆ-ը երբեք վերահսկողություն չի հաստատել կորոնավիրուսի առաջին ալիքի վրա, եւ երկրի տնտեսությունը դեռ կախված է COVID-19-ից:

Միեւնույն ժամանակ, Եվրոպային հաջողվել է շատ ավելի արագ իջեցնել կորոնավիրուսի վարակի մակարդակը, քան Միացյալ Նահանգներին, նշում է Fox Business-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները