Դիմակ կրելու դեմ հանդես եկող հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ

20:08   17 Հոկտեմբեր 2020    262

Դիմակ կրելու դեմ հանդես եկող հազարավոր ցուցարարներ այսօր դուրս են եկել Լոնդոնի փողոցներ` «ազատության» կոչ անելով բրիտանական մայրաքաղաքում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խստացնող միջոցառումների մասին հայտարարությունից հետո, փոխանցում է The Sun-ը:

Ցուցարարները Հայդ Պարկից շարժվել են դեպի Օքսֆորդի փողոց` պահանջելով դադարեցնել մեկուսացումը:

Նրանց ձեռքերում պաստառներ էին` «Covid-19-ը հավասար է վերահսկողությանը» եւ «մեկուսացումը սպանում է» գրություններով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունն ուղեկցում են ցուցարարներին Լոնդոնի կենտրոնում:

Ակցիային մասնակցում էր նաեւ ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության նախկին առաջնորդ Զերեմի Քորբինի եղբայրը` Փիրս Քորբինը, ով ավելի վաղ երթի կազմակերպման համար տուգանվել էր 10.000 ֆունտ ստեռլինգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները