«Գյանջան Ադրբեջանի բաբախող սիրտն է». Մեհրիբան Ալիևա

20:26   17 Հոկտեմբեր 2020    568

Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Instagram-ի պաշտոնական էջում գրառում է կատարել Գյանջայում Հայաստանի կողմից իրականացված ահաբեկչության մասին:

Hayatsk.info-ն ներկայացնում է գրառումը:

Այս երեկո հայ ագրեսորները նենգորեն հարձակվեցին Գյանջայի վրա:

Մտադրությունը պարզ է և միևնույն ժամանակ սարսափելի. հնարավորինս շատ խաղաղ բնակիչների ոչնչացնել, խուճապ ստեղծել, վախեցնել Ադրբեջանի ժողովրդին:

Բայց ագրեսորը երբեք չի հասնի իր տգեղ նպատակներին: Այս փառահեղ քաղաքի բնակիչները հոգևորապես շատ ուժեղ են: Գյանջան Նիզամին է, Մահսատին, Վազեհը: Բայց Գյանջան ոչ միայն Ադրբեջանի մշակութային ժառանգությունն է:

Գյանջան մեր հին պետականության օրրանն է:

Դա անսասան տոկունության, քաջության և խիզախության խորհրդանիշ է:

Գյանջան Ջավադխանի հայրենիքն է: Դա այն քաղաք է, որ մինչեւ վերջ պայքարեց հանուն Արևելքի առաջին ժողովրդավարական հանրապետության անկախության:

Գյանջան Ադրբեջանի բաբախող սիրտն է և ոչ ոք երբեք չի կարող կոտրել նրա ժողովրդի հպարտ ոգին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները