958 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

20:45   17 Հոկտեմբեր 2020    325

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 958 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 16 285:

Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը՝ գրում է aliq.ge-ն:

Մեկ օրում ապաքինվել է 214 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 7 827: Կարանտինային ռեժիմում է 6 300, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 1388 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսից երկրում 128 մահ է արձանագրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները