Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ է հնարավոր լուծել մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը

21:09   17 Հոկտեմբեր 2020    307

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ միայն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ է հնարավոր լուծել հակամարտությունները Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև իրավիճակը Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի լինի:

«Մոսկվայի հետ երկխոսության դադարեցումն անհնար է: Աշխարհում չափազանց շատ մարդիկ ապավինում են այն փաստին, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում, հոգ կտանի այն բանի մասին, որ վերջ տրվի այդ հակամարտություններին», – ընդգծել է Մաասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիայի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները