Ավստրիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

21:38   17 Հոկտեմբեր 2020    343

Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը վարակվել է կորոնավիրուսով:

Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը (ԱՄԳ)՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշել է գործակալությունը, վիրուսի հարուցած հիվանդությունը նախարարի մոտ ընթանում է անախտանիշ:

Հոկտեմբերի 14-ին Շալենբերգն այցելել է նախարարների կաբիենտի նիստ, որի մասնակիցները եղել են պաշտպանական դիմակներով: Որպես նախազգուշական միջոց նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Նման կերպ են վարվել բոլորն, ովքեր մոտ շփման մեջ են եղել քաղաքական գործչի հետ: Շալենբերգի ներկայացուցիչը ենթադրություն է հայտնել, թե նախարարը կարող էր վարակվել հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները