Նոր Զելանդիայի ընդդիմադիր կուսակցությունը ճանաչել է իշխող կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

22:03   17 Հոկտեմբեր 2020    325

Նոր Զելանդիայի ընդդիմադիր Ազգային կուսակցությունը ճանաչել է վարչապետ Ջասինդա Արդերնի իշխող Լեյբորիստական կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ լեյբորիստները, նախնական հաշվարկներով, հավաքել են ձայների 49%-ը, իսկ ընդդիմությունը՝ 27%-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ազգային կուսակցության առաջնորդ Ջուդիթ Քոլինզը շնորհավորել է Ջասինդա Արդերնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ խոստանալով, որ իր կուսակցությունը «ամուր ընդդիմություն» կլինի իշխանություններին:

«Երեք տարիները կթռչեն մեկ ակնթարթում: Մենք կվերադառնանք»,- ասել է Քոլինզը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները