Ֆրանսիայի դպրոցներում մեկ րոպե լռությամբ կհարգեն պատմության սպանված ուսուցչի հիշատակը

22:18   17 Հոկտեմբեր 2020    370

Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ուրբաթ օրը սպանված պատմության ուսուցչի հիշատակը:

Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` Ֆրանսիայի դպրոցներում մեկ րոպե լռությունը կանցկացվի արձակուրդների ավարտին` նոյեմբերի 2-ին: «Անհրաժեշտ է հարգել Սամուել Պատիի հիշատակը,- շեշտել է նա:- Վախը մեր կրոնը չէ, մենք պետք է պայքարենք վախի դեմ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ BFM հեռուստաալիքի` նախարարը նաեւ շեշտել է, որ կրթության աշխարհիկ սկզբունքները «կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում ազգային մակարդակում»:

Հոկտեմբեր 16-ի երեկոյան Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում (Իլ-դե-Ֆրանս շրջանի Իվելին դեպարտամենտ), ուսուցիչը հարձակման էր ենթարկվել դպրոցի մոտ, որտեղ պատմություն էր դասավանդում: Հարձակվողը կտրել էր նրա կոկորդը: Հանցագործը փորձել էր սպառնալ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին, սակայն գնդակահարվել էր:

Հանցագործության հետաքննությունը վստահվել է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը: Մակրոնը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել: Քննիչները սպանությունը կապում են ուսուցչի մասնագիտական ​​գործունեության հետ: Քննության ընթացքում արդեն ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում` մարդասպանի հարազատները:

Հետաքննության տվյալների համաձայն` հոկտեմբերի 5-ին խոսքի ազատության դասի ժամանակ ուսուցիչն ուսանողներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Դրանից հետո ուսուցիչը սկսել էր սպառնալիքներ ստանալ իր դասարանի աշակերտների ծնողներից: Այս մասին նա հայտնել էր ոստիկանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները