Վատիկանում Հռոմի Պապի նստավայրում կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել

22:29   17 Հոկտեմբեր 2020    307

Վատիկանում Հռոմի պապի նստավայրում բնակվող տղամարդու մոտ COVID-19 է ախտորոշվել. վարակված անձը մեկուսացվել է, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ վարակված տղամարդու մոտ կորոնավիրուսն առանց սիմպտոմների է ընթանում: Վարակվածից բացի, մեկուսացվել են նաեւ նրա հետ շփված անձինք»,- նշվում է Վատիկանի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ Հռոմի Պապը պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնում, քանի որ նա երիտասարդ տարիներին ծանր հիվանդություն է տարել, ինչի հետեւանքով նրա թոքերի մի մասը հեռացվել է:

Ֆրանցիսկոս Առաջինի շաբաթ օրվա երկրորդ կեսն անցել է ըստ ժամանակացույցի. նա երեք առանձին ընդունելություններին ընդունել է երեք մարդու եւ ուղերձով է հանդես եկել իտալացի ոստիկանների մեծ խմբի առջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վատիկան  


Վերնագիրի այլ պիտակները