Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել սոցիալական շփումները եւ ուղեւորությունները

00:24   18 Հոկտեմբեր 2020    298

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել սոցիալական շփումները եւ նվազագույնի հասցնել ուղեւորությունները՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք վերահսկողությունից վիրուսի դուրս գալը: Ամեն օրը նշանակություն ունի»,- իր ամենշաբաթյա ուղերձում ասել է Մերկելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած Գերմանիայում կորոնավիրուսով վարակման մակարդակը ամենացածրերից մեկն է Եվրոպայում, շաբաթ օրը հայտարարվել է օրական 7830 նոր դեպքի մասին, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Hayatsk.info

Գերմանիայում կորոնավիրուսից վերջին օրվա մահացությունների թիվը 33 է: Այսպիսով, Գերմանիայում վարակի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 9767:

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները