ԵԱՀԿ-ում ողջունել են Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հայտարարված հումանիտար հրադադարը

00:47   18 Հոկտեմբեր 2020    622

ԵԱՀԿ-ի Ալբանիայի ներկայացուցչությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ին:

«ԵԱՀԿ-ում Ալբանիայի ներկայացուցչությունը ողջունում է հումանիտար հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որը հաստատվել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների կողմից: Մեզ կայունություն է պետք ինչպես հողի վրա, այնպես էլ (բանակցություններ) գործընթացում` Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է Twitter-ում ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունները հայտարարել են հոկտեմբերի 18-ի տեղական ժամանակով ժամը 00:00-ից հումանիտար հրադադար սկսելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները