Պուտինը սաուդյան արքայազնի հետ քննարկել է ռուսական պատվաստանյութի օգտագործման հեռանկարները

01:25   18 Հոկտեմբեր 2020    343

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը, ինչպես նաեւ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հեռանկարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Շաբաթ օրը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քննարկվել է նաեւ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության թեման, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հեռանկարները»,- ասվում է է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումները շարունակելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները