Էվո Մորալեսի կողմնակիցը հաղթում է Բոլիվիայի նախագահի ընտրություններում

09:51   19 Հոկտեմբեր 2020    291

Բոլիվիայի Էկոնոմիկայի նախկին նախարար եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակից Լուիս Արսեն առաջատարն Է պետության ղեկավարի ընտրություններում եւ, հավանաբար, հավաքում Է անհրաժեշտ քանակությամբ քվեներ առաջին փուլում հաղթելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում ելքահարցման տվյալները, որոնք հոկտեմբերի 19-ին հրապարակել Է Unitel հեռուստաալիքը:

Այդ տվյալների համաձայն՝ Արսեի օգտին քվեարկաել Է 52,4 տոկոսը, նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսայի օգտին՝ 31,5 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցնում Է «Մենք հավատում ենք» աջ դաշինքից թեկնածու Լուիս Ֆեռնանդո Կամաչոն՝ ձայների 14,1 տոկոսով: Ավելի վաղ Մորալեսն Արսեին համարել Է ընտրությունների հաղթող:

Իր հերթին, Մեսայի «Քաղաքացիական խմբակցություն» կուսակցության ներկայացուցիչ Ռիկարդո Պասը կոչ Է արել սպասելու քվեները հաշվելու ավարտին: Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթանակի համար բնակչության առավել պաշտպանությունը կանխապես ապահոված թեկնածուն կա՛մ պետք Է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, կա՛մ 40 տոկոսը՝ պայմանով, որ իր ամենամոտ մրցակցից տարբերերությունը կկազմի 10 տոկոսային կետից ոչ պակաս:

Հոկտեմբերի 18-ին Բոլիվիայում կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ընտրական տեղամասերը փակվել են 17:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): 00:15-ին (Երեւանի ժամանակով 08:15-ին) հաշվվել Էր ձայների սոսկ 4,54 տոկոսը: Այդ տվյալների համաձայն՝ Արսեի օգտին քվեարկել Էր 32,55 տոկոսը, նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսայի օտին՝ 51,66 տոկոսը:

...

Հեշթեգներ: Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները