Նավալնին դատապարտել է Թրամփին իր թունավորման հարցում լռության համար

10:09   19 Հոկտեմբեր 2020    283

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ իրեն թունավորելու դեպքը պաշտոնապես չի դատապարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ ի տարբերություն Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Նավալնին հայտնել է CBS News-ի հետ զրույցում։

«Նկատել եմ, որ Թրամփը դա չի արել»,-ասել է նա։

Ավելի վաղ Նավալնիի հետ տեղի ունեցածի հարցում արձագանքի բացակայության պատճառով Թրամփին մեղադրել էր նրա մրցակիցը՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։

«Նրա լռությունը հանցակցություն է»,-ասել էր նա՝ անվանելով Նավալնիի թունավորւմը նրան լռեցնելու փորձ։

Նավալնին կարծում է, որ չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրը դեմ հանդես գա XXI դարում քիմիական զենքի կիրառմանը։

Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Նավալնին ասել է․ «Ինձ դեռ ժամանակ է հարկավոր վերականգնման համար։ Այդ ուղղությամբ աշխատում եմ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները