Մուստաֆա Շենթոփ. «Մեր բարեկամությունը հավերժ է»

10:40   19 Հոկտեմբեր 2020    687

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները եզակի են աշխարհում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, հաղորդում է Hayatsk.info -ն:

Շենթոփն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն: Ըստ նրա, Ադրբեջանն ու Թուրքիան միշտ մոտ են միմյանց. «Մեր բարեկամությունը հավերժ է լինելու: Թուրքիան իր արդար պայքարում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի տարանջատվել Ադրբեջանից:

«Պատմության ընթացքում Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինելու անկախ: Բոլոր միջազգային կազմակերպությունները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և օկուպացված է Հայաստանի կողմից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուստաֆա-Շենթոփ  


Վերնագիրի այլ պիտակները