«Չեմ կարծում, որ Նախչըվանի վրա լայնամասշտաբ հարձակում կլինի»

11:14   19 Հոկտեմբեր 2020    554

Չեմ կարծում, որ Հայաստանը մեծ մասշտաբով հարձակվելու է Նախիջևանի վրա:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ըստ խոսնակի՝ Հայաստանի նպատակն է սադրել Ադրբեջանին և Թուրքիային և իր պատճառած պատերազմը, կրակը տարածել հարակից տարածքներում.

«Շրջակա երկրները քաղաքականապես ավելի խելացի են, նման խնդիր չի լինի: Մենք հավատում ենք, որ ագրեսորը կպարտվի », ասել է խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախիջևան    


Վերնագիրի այլ պիտակները