Նեթանյահուն նամակ է հղել Ալի Ասադովին

11:44   19 Հոկտեմբեր 2020    693

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ Անկախության օրվա առթիվ:

Նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդմամբ, իր նամակում Բենիամին Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը հպարտ է, որ հանդիսանում է Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկը:

Նշվել է, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել են ամուր հարաբերություններ `հիմնված Իսրայելի և Ադրբեջանի ժողովուրդների իրական բարեկամության վրա:

Իսրայելի վարչապետը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի ժողովրդին մաղթել է զարգացում, կայունություն և բարեկեցություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալի-Ասադով   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները