Վրաստանում ընտրողների կեսից ավելին պատրաստ է աջակցել իշխող կուսակցությանը

13:53   19 Հոկտեմբեր 2020    290

Ինչպես հայտնի է, այս ամսվա վերջ Վրաստանում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ։

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը Survation ընկերությանը պատվիրել է հարցախույզ՝ առաջիկա ընտրություններում քաղաքական կուսակցությունների հանդեպ հանրային վստահության չափը ստուգելու համար։

Հետազոտությունը պարզել է, որ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ապա վրացի ընտրողների 55,6 տոկոսը իր ձայնը կտար «Վրացական երազանք» կուսակցությանը։ Երկրորդ տեղում ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն է՝ 19,8 տոկոս քվեով։ Եռյակը եզրափակում է «Եվրոպական Վրաստանը»՝ 5,2 տոկոսով։ Ապա գալիս են «Ագմաշենբելի ռազմավարություն» կուսակցությունը, «Հայրենասերների ալյանսը», «Լելոն», «Լեյբորիստական կուսակցությունը, «Գիրչին», «Միասնական Վրաստանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները