ԱԳՆ-ի արձականքը դիվանագետների դեմ ահաբեկչական կոչերին

13:44   19 Հոկտեմբեր 2020    534

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է սոցիալական ցանցերում հայ օգտատերերի կողմից ադրբեջանական դիվանագետների դեմ ահաբեկչական կոչերի տարածման վերաբերյալ լրատվամիջոցների հարցմանը:

Hayatsk.info-ն հայտնում է որ, Արտաքին գործերի նախարարության խոսնակը ասել է.

«Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում հայ օգտատերերը տարբեր երկրներում կյանքին սպառնացող կոչեր են տարածում ադրբեջանցի և թուրք դիվանագետների հասցեին:

Սա հայկական արմատական ուժերի ահաբեկչական բնույթի հերթական դրսևորումն է: Ցավոք, մենք կցանկանայինք ասել, որ պատմության ընթացքում արմատական հայկական խմբավորումների կողմից օգտագործվող ահաբեկչությունն աջակցվում է նույնիսկ պետական մակարդակով Հայաստանում: Բոլորին հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ն և հայկական այլ ահաբեկչական կազմակերպություններ 1970-1980 թվականներին 22 երկրներում կատարել են ավելի քան 235 ահաբեկչական գործողություններ, որոնց թվում սպանվել է 24 թուրք դիվանագետ: 1990-ականների սկզբին Ադրբեջանի Լեռնային Ղhարաբաղի շրջանի և հարակից յոթ շրջանների օկուպացիայի գործընթացում Հայաստանը լայնորեն օգտագործում էր ահաբեկչական միջոցները երկրի տարբեր մասերում:

Մենք խստորեն դատապարտում ենք հայ արմատական տարրերի կողմից ադրբեջանցի և թուրք դիվանագետների հասցեին սպառնացող հաղորդագրությունների և նույնիսկ նրանց սպանելու կոչերի տարածումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները