Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 982 նոր դեպք

14:06   19 Հոկտեմբեր 2020    245

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 15.982-ով ՝ կազմելով ընդհանուր 1.415.316 դեպք:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 84 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 15.982 դեպք, այդ թվում` 4184 (26.2 տոկոս) դեպք առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի բռնկման պահից ի վեր ՌԴ-ում գրանցվել է վարակման 1.415.316 դեպք: Աճի տեմպը 1.1 տոկոս է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները