Մահացել է Շվեյցարիայի նախկին նախագահ Ռենե Ֆելբերը

14:54   19 Հոկտեմբեր 2020    320

1992 թվականին Շվեյցարիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռենե Ֆելբերը մահացել է 87 տարեկան հասակում, հայտնում է համադաշնության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կայքը:

«Մեր ընկեր Ռենե Ֆելբերը հեռացավ մեզանից՝ իր Նեւշատելի կանտոնին, Շվեյցարիային եւ մեր սոցիալ-դեմոկրատական արժեքներին հավատարմությամբ լի կյանքից հետո»,- հաղորդագրությունում մեջբերված են կուսակցության համանախագահ Մատտեի Մայերի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, կրթությամբ ուսուցիչ Ֆելբերը գիտեր լսել ընդդիմադիրներին, իսկ քաղաքական հակառակորդներն, իրենց հերթին, գնահատում էին նրա հռետորական հմտությունները: «Նա մինչ իր մահը մնաց անկեղծ եւ ուշադիր ընկեր: Միեւնույն ժամանակ, նա երբեք առիթը բաց չթողել ներողություն խնդրելու համագումարներին կամ ժողովներին կուսակցության պատվիրակների բացակայության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆելբերը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը անդամագրվել է 1958-ին եւ 1988-1993 թվականներին այն ներկայացրել է Շվեյցարիայի կառավարությունում: Ֆելբերը երկիրը ղեկավարել է 1992 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

Դրանից առաջ Ֆելբերտը Նեւշատելի կանտոնի Մեծ Խորհրդի (խորհրդարանի) եւ Շվեյցարիայի ազգային Խորհրդի անդամ է եղել: 1988-1993 թվականներին նա ղեկավարել է համադաշնության արտաքին գործերի նախարարությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, 1993 թ. Ֆելբերը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով. նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները