Ոսկու գինը թեթեւակի փոփոխվում է

15:29   19 Հոկտեմբեր 2020    305

Երկուշաբթի ոսկու գինը գրեթե չի փոխվել, ներդրողները հրաժարկվում են ակտիվ սակարկություններից:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,03%-ով կամ 0,65 դոլարով եւ կազմել մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1907,05 դոլար:

Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց 24,372 դոլար, հաղորդում է «Փրայմ»-ը:

Թրեյդերների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի շուրջ իրավիճակը: Սպիտակ տունն ու դեմոկրատները շարունակում են բանակցությունները հնարավոր նոր փաթեթի շուրջ: Կոնգրեսն այդ նպատակով հատկացրել է ավելի քան 3 տրիլիոն դոլար, սակայն աջակցության նախորդ փաթեթի գործողության ժամկետը լրացել է օգոստոսի սկզբին, վերջին բանակցությունները եւս արդյունք չեն տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ոսկու  


Վերնագիրի այլ պիտակները